Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սխալ որոշում երբեք չի կայացնում: Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուն այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս»):
«Նախագահը սխալ որոշում չի կայացնում, հանուն ժողովրդի ա նա այս որոշումը կայացրել, իսկ կյանքի փորձը ցույց է տվել, որ Հովիկ Աբրահամյանը ժողովրդի համար է աշխատում: Նա դա արել ա եւ Ազգային ժողովում, իսկ հիմա էլ կանի վարչապետի պաշտոնում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Հարցին, թե ով կլինի ԱԺ հաջորդ նախագահը, Առաքել Մովսիսյանը հրաժարվեց պատասխանել:
Նշենք, որ այսօր ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը:




























