Փրկարար ծառայությունն ապրիլի 13-ին, ժամը 17.57-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի Թուխ Մանուկի լեռնանցքում տեղի է ունեցել վթար. «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել ձորը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 636ՕT61 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչից տեղում զոհվել է անձը չպարզված քաղաքացի:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղեւոր Ս. Թ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել զոհված քաղաքացու դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: