Փրկարար ծառայությունն ապրիլի 13-ին, ժամը 18.17-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Եղվարդի խճուղում՝ Արմենիա հեռուստաընկորության մոտակայքում, տեղի է ունեցել վթար. ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վեգման» տաքսի ծառայությանը պատկանող «Օպել» մակնիշի 34 AU 399 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Զոհեր եւ տուժածներ չկան:




























