Փրկարար ծառայությունն ապրիլի 13-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջեւան քաղաքի Կիրկիզների թաղամասի թիվ 93 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բլբուլյան փողոցի թիվ 95 շենքի բնակարաններից մեկում, որտեղ խոհանոցի հատակին հայտնաբերվել է 1961թ. ծնված Ռ. Ղ.-ի դին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.22-ին, մարվել՝ 21.35-ին: Բնակարանի խոհանոցում այրվել է ներքնակ, տնտեսական իրեր 3 ք.մ եւ մասամբ՝ պահարանը: