Մոսկվայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ, հայկական արմատներով գիտնական-օվկիանոսագետ Արթուր Չիլինգարովի դուստրը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրին:

Աղբյուրի համաձայն, Mercedes ավտոմեքենան, որում գտնվել է Չիլինգարովի դուստրը՝ Քսենիան, բախվել է ավտոբուսին, այնուհետեւ հարվածել եւս երկու մարդատար ավտոմեքենայի: Քսենիա Չիլինգարովան հոսպիտալացվել է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Իր հերթին Lifenews-ը նշում է, որ Արթուր Չիլինգարովը պատահարի ականատես է եղել, սակայն չի տուժել: Նա թիկնապահների հետ գտնվել է այլ ավտոմեքենայում: