Արարատի մարզի Ավշար գյուղում այսօր՝ ապրիլի 14-ին, նույն մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 28-ամյա Աբրահամ Մ.-ն վրաերթի է ենթարկել Ավշարի 8-ամյա բնակիչ Կարեն Տ.-ին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեպքի մասին Արարատի հիվանդանոցից ահազանգը ստացվել առավոտյան 08:30-ի սահմաններում: Պարզվել է, որ 28-ամյա Աբրահամը, վարելով BMW մակնիշի 34LA 602 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 8-ամյա Կարենին, որը դպրոց էր գնում:
Դեպքի մանրամասները ճշտվում են:




























