Փաստը, որ խորհրդարանական չորս ուժերը կարող են հավաքվել սեղանի շուրջ եւ խնդիրներ քննարկել, դրական է, սակայն, ելնելով ներքաղաքական ներկա իրավիճակից, առաջիկայում հայտնի կդառնա «քառյակի» ճակատագիրը: Այս մասին ապրիլի 14-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ մեկնաբանելով ոչ իշխանական խորհրդարանական ուժերի գործունեությունը:

Ըստ պատգամավորի` ԲՀԿ-ն իր առաջ նպատակ էր դրել փոխել վարչապետին եւ կառավարությունը: «Նրա համար Հովիկ Աբրահամյանը ողջամիտ ընտրություն է վարչապետի պաշտոնում, քանի որ նա փոխզիջումնային անձ է քաղաքական ուժերի համար: Ներկայումս «քառյակի» քաղաքական ուժերը առեւտուր են անում նախարարական պորտֆելներ ստանալու համար` կոալիցիա մտնելու առաջարկությանը զուգահեռ»:  Ըստ Արզումանյանի` այդ համատեքստում քաղաքական ուժերի առաջ հարց է ծագում` մտնել իշխող կոալիցիա, թե՞ ոչ, վարկաբեկվել, թե՞ ոչ:

նչ վերաբերում է նոր վարչապետի մասին իր անձնական կարծիքին,  պատգամավորը նշել է, որ իր հարաբերությունները Հովիկ Աբրահամյանի հետ ջերմ են, սակայն  դա քաղաքական կատեգորիա չէ, եւ հարցն այն է` կկարողանա նա արդյոք իրականացնել նորմալ ծրագրեր: