Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ երկրի իշխանությունը չի բացառում Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցով հանրաքվեի անցկացումը: Այս մասին նա հայտարարել է համաձայնեցման խորհրդում:

«Այժմ շատ խոսակցություններ կան  հանրաքվեի մասին: Մենք դեմ չենք հանրաքվե անցկացնելուն», - ասել է Տուրչինովը:

«Սակայն վստահ եմ, որ Ուկրաինայի ժողովրդի ճնշող մեծամասնությունը այդ հանրաքվեին, որը կարող է տեղի ունենալ նախագահական ընտրությունների օրը, եթե նման որոշում կայացնի Գերագույն ռադան, հանդես կգա հանուն անմասնատելի, ամբողջական եւ միատարր Ուկրաինայի», - հայտարարել է նախագահի պաշտոնակատարը, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»: