Թուրքական ընդդիմադիր Karşı (Դեմ) պարբերականը ապրիլի 14-ի համարում տեղեկացրել է, որ թերթն անորոշ ժամանակով հրաժեշտ է տալիս ընթերցողներին։
Թուրքական մամուլում եւ սոցկայքերում մեծ աղմուկ է հանել Karşı պարբերականի փակումը։ Պարբերականի վերջին համարում նշվել է, որ այն փակվում է սեփականատերերի որոշումով։
Թուրքիայում 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունից հետո լրատվական դաշտ մտած Karşı պարբերականն աչքի էր ընկել խիստ ընդդիմադիր հրապարակումներով եւ շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում էր ձեռք բերել։
Սոցկայքերի որոշ օգտատերեր նշում են, թե հիշյալ պարբերականը ֆինանսավորվում էր Գյուլենի շարժման կողմից եւ նրա գործունեությունը պայմանավորված էր միայն նախընտրական իրավիճակով։




























