ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիան հայտարարել է մշտական խորհրդի արտահերթ նիստ՝ Ուկրաինայի արեւելյան մարզերի իրավիճակը քննարկելու համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինի` «նիստն անցկացվում է ռուսական կողմի նախաձեռնությամբ»:
«Մենք դիմել ենք կազմակերպության նախագահող Շվեյցարիային` պահանջելով նիստ գումարել երկրի արեւելյան շրջաններում կատարվածի եւ դաշնայնացում ցանկացողների բողոքի ցույցերը ճնշելու համար բանակն օգտագործելու Կիեւի իշխանությունների որոշման կապակցությամբ», - ասել է նա:



























