Կամ մնում եմ, կամ չեմ մնում, երկուսից մեկն է. ընդամենը երկու տարբերակ կա։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը կառավարությունում նոր վարչապետի ներկայացումից հետո։
Հարցին, թե արդյոք իրեն փոխարինող տեսնում է, թե՝ ոչ, նախարարի պաշտոնակատարն ասել է. «Հայաստանում այնքան արժանի մարդիկ կան»։
Իսկ դուք ցանկանում եք մնալ ձեր պաշտոնում, հարցին էլ նա պատասխանել է. «Մի քանի անգամ ասել եմ, ցանկացած աշխատանքի, եթե չես գրել հրաժարականի դիմում, ուրեմն ուզում ես մնալ աշխատել։ Այդ հարցը բոլորին տալիս եք, դրա պատասխանը դուք գիտեք»։
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 14-ին կառավարությանն է ներկայացրել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Կարճատեւ ներկայացումից հետո նախարարները լքել են տարածքը: Ամենավերջինը դուրս են եկել ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն ու արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:



























