Ուկրաինայի Գորլովկայում (Դոնեցկի մարզ) ցուցարարները ներխուժել են ոստիկանության վարչություն եւ Մոկոտովի կոկտեյլներ նետել հերթապահ բաժանմունքի վրա, հայտնում է ՈՒՆՆ-ն:
Այժմ ակտիվիստները վարչության պատուհաններին քարեր եւ Մոլոտովի կոկտեյլներ են նետում: Առաջին բռնկումը հաջողվել էր հանգցնել ներսից, սակայն դրա հետեւից հերթապահ բաժանմունք էին նետել հրավառվող նյութերով եւս մի քանի շիշ: Կրակը մարվել էր, սակայն շինություն ծուխ էր լցվել:
Ակտիվիստները ներխուժել էին քաղաքային վարչության բակ` կոտրելով դարպասները: Սակայն մուտքը փակված էր բեռնատարներով:
Հայտնի է դարձել, որ հիվանդանոց տեղափոխած մարդուն ոստիկանները նետել են ՆԳՆ ԳՎ-ի շենքի տանիքից, որտեղ վերջինս փորձել էր տեղադրել ռուսական դրոշը:




























