Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ապրիլի 14-ին այցելել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին:
«Քիչ առաջ այցելեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Որպես հայ քրիստոնյա ինձ համար կարեւոր էր ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ստանալ Վեհափառի հայրապետական օրհնությունը»,- գրել է Աբրահամյանը Facebook-ի իր էջում:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 14-ին կառավարությանն է ներկայացրել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:




























