Ուկրաինայում դաշնայնացման կողմնակիցների դեմ ուժ, այդ թվում՝ բանակը, կիրառելու որոշումը ծայրահեղ վտանգավոր է: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Դա իրադարձությունների ծայրահեղ վտանգավոր զարգացում է ու նրանք, ովքեր սատարում են Կիեւի ներկայիս իշխանություններին, պետք է ամբողջությամբ պատասխանատվություն կրեն դրա համար»,-ասել է նա իր սուդանցի գործընկերոջ հետ հանդիպման արդյունքում, փոխանցում է »ՌԻԱ Նովոստին»:

Լավրովը նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայում ուժի կիրառումը կխաթարի Մոսկվայի ու Կիեւի միջեւ համագործակցության հեռանկարները:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Տուրչինովը հայտարարել է երկրի արեւելքում զանգվածային գործողության իրականացման մասին: