Գորլովկայում ոստիկանության քաղաքային բաժանմունքում փորձել են դրա ղեկավարությանը դուրս բերել կենդանի միջանցքի միջոցով, սակայն իրավապահները դուրս չեն եկել ու իրավապահները գրոհել են նրանց, հաղորդում է ՈւՆՆ-ը՝ վկայակոչելով դեպքի վայրից ուղիղ հեռարձակումը:

Ոստիկանության ղեկավարությունը ցուցարարներից պահանջել է, որ նրանք հեռանան, որից հետո իրենք եւս դուրս կգան շինությւոնից: Սակայն ցուցարարները չեն համաձայնել՝ պահանջելով, որ իրավապահները վայր դնեն զենքն ու դուրս գան կենդանի միջանցքով:

Չնայած որ ցուցարարները խոստանում են ձեռք չտալ իրավապահներին, նրանք շինությունը դեռ չեն լքել: Նրանք վահաններով ծեծի են ենթարկել իրավապահներին ու մեկ-մեկ դուրս շպրտել շենքից: