Ուկրաինայի Գորլովկայի ՆԳՆ ԳՎ շենքի վերեւում Դոնեցկի ժողովրդական հանրապետության դրոշն են հաստատել, մարդիկ սկսել են «հանրաքվե» վանկարկել, հայտնում է ՈՒՆՆ-ն:

Ակտիվիստները հայտարարել են, որ երկրի նախագահի պաշտոնակատար  Ալեքսանդր Տուրչինովը միայն պետք է նկարահանվի սարսափ ֆիլմերում եւ վախեցնի երեխաներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի խումբ մարդիկ ներխուժել են Գորլովկայի ոստիկանության վարչություն: Հարձակվողները «Մոլոտովի կոկտեյլներ» էին նետել շենքի վրա:

Բացի այդ, ապրիլի 13-ին զինված մի խումբ գրավել էր Դոնեցկի մարզի Կրամատորսկի ոստիկանության բաժանմունքը: