Ուկրաինայի ՆԳ նախարարության դեմ պիկետի ելած ակտիվիստները շենքի տարածք են մտել, հաղորդում է ՈՒՆՆ գործակալությունը:
Նրանց ընդառաջ է դուրս եկել նախարարի տեղակալը: Ակտիվիստները պահանջում են, որ նախարար Արսեն Ավակովն անձամբ հանդիպման գա, եւ որ մարդկանց զենք բաժանեն:
Երկրի հարավ-արեւելքում ակտիվիստների սպանությունների դեմն առնելու եւ օրինապահների միջոցով անջատողականների հարցերը լուծելու կոչեր են հնչում:




























