Գորլովկայի ոստիկանական բաժանմունքի գրոհի արդյունքում տասնյակից ավելի ուկրաինացի իրավապահներ են տուժել:

«Քաղաքային վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Եվս ավելի քան տաս մարդ վնասվածքներ է ստացել: Սակայն տվյալ պահին հայտնի չէ, թե որտեղ են նրանք: Գորլովկայի ԳՎ շենքում իրավապահներ չեն մնացել, նրանց բոլորին քշել են փողոց»,-ընդգծել են Գորլովկային իրավապահները, փոխանցում է ՈւՆՆ-ը:

Ուկրաինական պարբերականի տվյալներով՝ ցուցարարները, որոնք գրավել էին ոստիկանական վարչությունը, պահանջել էին իրավապահներին ծնկի իջեցնել ու լինչի դատաստանի ենթարկել նրանց: