Յուլիա Տիմոշենկոն բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ագրեսորի հանդարտեցման քաղաքականությունից եւ ուղիղ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Այս մասին ասվում է «Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայության կողմից տարածված նրա հայտարարության մեջ:

Տիմոշենկոն հայտարարել է, որ «ժամանակն է որոշում կայացնելու: Ագրեսորի հանդարտեցման ժամանակաշրջանն այլեւս անցավ»:

Նա հավանություն է տվել «Ուկրաինայի զինված ուժերի ներգրավմամբ վճռական հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը»:

«Ավելին, եկել է ժամանակը բոլոր հնարավոր եղանակներով, այդ թվում` համընդհանուր մոբիլիզացիայի իրականացման միջոցով ռուսական ագրեսիայի դեմ համազգային դիմադրության կազմակերպելու համար»,-հայտարարել է Տիմոշենկոն: