Ուկրաինան լրացումներ է անում ՄԻԵԴ ուղղված իր հայցում, որոնց մեջ մատնանշում է Ղրիմում ուկրաինացիների անձնային ու ունեցվածքային իրավունքների զանգվածային խախտումները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:

Արդարադատության նախարարը բողոքով դիմել է նաեւ կտտանքների դեմ Եվրոպական կոմիտեին, Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի հանձնակատարին, ՄԱԿ-ի՝ կտտանքների դեմ կոմիտեին՝ որպես առանձին մարմնի, որը իրավունք ունի հետաքննություն իրակնացնելու, ինչպես նաեւ մարդու իրավունքների հարցերով գերագույն հնձնակատարին:

«Առաջին բլոկը վերաբերում է հարկադրված ռուսական քաղաքացիությանը, որն այժմ պարտադրվում է Ղրիմի մեր հայրենակիցներին»,-ասել է Պետերենկոն, փոխանցում է ЛІГА-ն:

Այդ խախտումները հաստատվելուց հետո Ուկրաինայի բոլոր տուժած քաղաքացիները ՄԻԵԴ մակարդակում կարող են փոխհատուցում պահանջել ՌԴ-ից: