«Աջ սեկտորի» ակտիվիստներ ներկայացած անհայտ անձինք արգելափակել են «Պրակտիկա» ընկերությունն ու պահանջում են իրենց փոխանցել այնտեղ գտնվող շտապ բժշկական օգնության մեքենաները: Այս մասին հայտնել է ձեռնարկության տնօրեն Յուլիա Բորիսովան:

«Մեր ընկերություն են եկել անհայտ անձինք եւ, «Աջ սեկտորի» ակտիվիստներ ներկայանալով, «շտապ օգնության» մեքենաներն իրենց հանձնելու պահանջ դրել: Թե պահանջները, թե ձեռնարկության տարածքում տեղի ունեցող անօրինական գործողությունները մեզ համար հասկանալի չեն, ուստի հանրությանը եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում եմ մասնակցել ուկրաինական հիվանդանոցների եւ հիվանդների համար նախատեսված ավտոմեքենաների պաշտպանությանը»,- ՈՒՆՆ գործակալության վկայակոչմամբ՝ հայտարարել է տնօրենը: