ՀՀ Ազգային ժողովի նախագահի լիազորությունները դրվել են փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի վրա, այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը՝ նշելով, որ Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին արձանագրությունն արդեն ուղարկվել է ԿԸՀ:

Խորհրդարանի կանոնադրության համաձայն՝  խորհրդարանի նախագահի պարտականությունները ստանձնում է ԱԺ առավել շատ պատգամավորների ձայներ ստացած փոխնախագահը: