Ռուասատանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովին առաջարկել է դառնալ Ղրիմի նահանգապետի պաշտոնակատար, վերջինս համաձայնել է:
Ղրիմն ու Սեւաստոպոլը մարտի 16-ին կայացած հանրաքվեից հետո դարձել են Ռուսաստանի նոր տարածաշրջանները: «ՌԴ գործող օրենսդրության համաձայն՝ անհրաժեշտ է նահանգապետի պաշտոնակատար նշանակել, եւ այսօր նման հրամանագիր ստորագրվել է: Խնդրում եմ ձեզ ընդունել այդ առաջարկությունը»,-ասել է Պուտինը Ակսենովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ակսենովը համաձայնել է, շնորհակալություն է հայտնել նախագահին եւ ասել, որ հուսախաբ չի անի:
Ղրիմի պետական խորհուրդը Պուտինին առաջարկել էր նահանգապետի պաշտոնակատար նշանակել Ակսենովին: Ղրիմի պետխորհուրդը նաեւ խնդրել էր երկրի ղեկավարին քննարկել այս տարվա սեպտեմբերին օրենսդիր մարմնի արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը:




























