Սիրիայի կառավարական բանակը վերականգնել է երկրի Դամասկոս նահանգում գտնվող քրիստոնեա բնակչությամբ Մաալյուլյա քաղաքի անվտանգությունն ու կայունությունը, եւ ներկայումս պայթուցիկ սարքավումների վնասազերծմանն է անցել: Մինչ այդ շարունակվում են նաեւ քաղաքի մերձակայքում թաքնված գրոհայինների հետապնդումները, հաղորդում է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը:
Տեղեկություններ են ստացվել, որ ազատագրվել է նաեւ Աս-Սարխա բնակավայրը: Պաշտոնական զինվորական աղբյուրները հավաստում են, որ մեծ թվով գրոհայիններ ոչնչացնելուց հետո վերահսկության տակ են առնվել բնակավայրը շրջապատող բոլոր բարձունքները: Բանակն այժմ շարժվում է Քալամունի շրջանում գտնվող Ջեբադին բնակավայրի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Սիրիական ընդդիմության գրոհայինները, Մաալյուլյա քաղաքը գրավելուց հետո, մի քանի կուսակրոն քույրերի էին առեւանգել, որոնց ավելի ուշ կառավարական զորքի հատուկ գործողությունների արդյունքում միայն կարողացել էին հետ վերադարձնել:




























