Արարատի մարզի Ավշար գյուղում ապրիլի 14-ի վաղ առավոտյան վրաերթի ենթարկվելու հետեւանքով մահացած 8-ամյա Կարեն Տերտերյանը տան ավագ որդին է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կարենի համագյուղացիները:

«Երիտասարդ ընտանիք են, հայրը՝ Վազգենը, 35 տարեկան է, հողագործությամբ են զբաղվում, սովորական, իրանց համար ապրում են: Երեք երեխա ունեն, մեծը Կարենն էր»,- ասացին նրան:

Կարենին վրաերթի են ենթարկել դպրոց գնալու ճանապարհին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ոսկետափ գյուղի բնակի, 28-ամյա Աբրահամ Մ.-ն, վարելով BMW մակնիշի 34LA 602 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Ավշարի 8-ամյա բնակիչ Կարեն Տ.-ին, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել: