Իրանը պաշտոնապես բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին՝ այդ կառույցում Իրանի նոր ներկայացուցիչին ԱՄՆ վիզա չտալու համար:

Նման որոշմամբ ԱՄՆ-ը փաստացի զրկել է Համիդ Աբուտալեբիին ՄԱԿ-ում իր պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունից, քանի որ ԱՄԿ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Նյու Յորքում:

Իրանի ներկայացուցիչներն ընդգծել են, որ այս քայլով ԱՄՆ-ը խախտել է իր իրավական պարտավորությունները եւ վտանգավոր նախադեպ ստեղծել, որը կարող է բացասական հետեւանքներ ունենալ միջազգային դիվանագիտության համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրանի ներկայացուցչին ԱՄՆ վիզա չտրամադրելու պատճառն այն է, որ ԱՄՆ-ը մեղադրում է նրան արմատական ուսանողական խմբավորմանն առնչություն ունենալու մեջ, որը 1979 թվականին Թեհրանում գրավել է ամերիկյան դեսպանատունը:

ԱՄՆ-ն հրաժարվել է մուտքի թույլտվություն տրամադրել ՄԱԿ-ում Իրանը ներկայացնող նոր դեսպանին