Երեւան-Եղեգնաձոր ճանապարհի 73-րդ կմ-ին` Տիգրանաշեն գյուղի հատվածում, ապրիլի 13-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը` 36-ամյա Անդրանիկ Սեդրակյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: