Կովկաս ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը կանխատեսելի ու սպասելի էր համարում:
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ փորձագետը կարծիք է հայտնել, որ Սարգսյանի հրաժարականի հարցում մի քանի գործոններ են դեր խաղացել՝ երկար ժամանակ պաշտոնավարելը, քաղաքական ու հասարակական շրջաններից հոգնելը, պայծառ տնտեսական իրավիճակի բացակայությունը: Սակայն վերջին գործոնը միայն վարչապետի գործունեության արդյունք չէ, այլեւ՝ համաշխարհային ճգնաժամի: Դրան ի լրումն պետք է հիշել վարչապետի՝ վերջին մոկ ու կես տարիների նախաձեռնությունների տապալումը: Ներկայիս իրավիճակում իշխող ՀՀԿ-ին հարկավոր է քաղաքական ընտրազանգվածի ընդլայնում:
Սերգեյ Մինասյանի գնահատականներով՝ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշակի առավելություններ ունի Տիգրան Սարգսյանի նկատմամբ՝ մարդկանց հետ աշխատելու, կազմակերպչական կարողություններ: Սակայն ինչ վերաբերում է ներկայիս քաղաքական կուրսի փոփոխությանը, փորձագետները առնաձանհատուկ փոփոխություններ չեն ակնկալում:
Ինչ վերաբերում է հասարակական ակտիվիստների ու իշխանությունների առճակատմանը, ապա այստեղ փորձագետը բավականին հոռետեսորեն է տրամադրված: Ըստ նրա՝ ամեն ինչ կարող է վատ ավարտվել՝ հաշվի առնելով, որ իշխանությունները կարող են այլ կերպ արձագանքել, քան Տիգրան Սարգսյանի օրոք:




























