Դոնեցկի անցակետերից մեկում անհայտ անձինք 10 անջատողականների են սպանել, Facebook-ի իր էջում գրել է «Բատկիվշչինայի» պատգամավոր Լեսյա Օրաբեցը:
«Կան մարդկանց առանձին խմբեր, որոնք պատրաստ չեն Պուտինի «ձեռքի տակ» անցնել եւ դիմադրում են: Առնվազն 10 անջատողականներ սպանվել են այսօր: Երեք աղբյուրներից ճշտված տվյալներով՝ անհայտ անձինք մոտեցել են անցակետին, սպանել բոլոր անջատողականներին եւ հեռացել», - հայտնել է նա՝ Դոնեցկի իրադրությունը ծայրահեղ վտանգավոր որակելով:
«Տեղի ոստիկանությունը գրեթե ամբողջ կազմով դավաճանեց Ուկրաինային: Բոլոր կամ գրեթե բոլոր անցակետերը վերահսկում են անջատողականները: Լիակատար ներխուժում է տեղի ունեցել: Եթե իրավիճակը մի քանի օրում չփոխվի, ուկրաինական սահմանապահներն ու բանակը չեն կարող հետ մղել ռուսական զորքերի ճակատային հարձակումը», - գանգատվել է ժողովրդական պատգամավորը:




























