Ուկրաինայի Դոնեցկի մարզի հյուսիսում հակաահաբեկչական գործողություն է սկսվել: Այս մասին հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:

«Այսօր գիշերը Դոնեցկի հյուսիսում հակաահաբեկչական գործողություն է սկսվել: Սակայն այն անցկացվելու է փուլերով, պատասխանատու, հավասարակշռված: Այդ գործողությունների նպատակը ուկրաինացիներին պաշտպանելը, ահաբեկչությունը, հանցավորությունը, Ուկրաինան բաժանելու փորձերը կանգնեցնել է»,-ասել է նա:

Նա նաեւ նշել է, որ Ուկրաինայի ԱՐեւելքում ԶՈւ-ը լիարժեք մարտական պատրաստվածության են բերվել: