Թուրքիայում պաշտոնապես հաստատվել է նախագահական ընտրությունների օրը: Թուրքիայի կառավարության որոշումների պաշտոնաթերթը՝ Resmi Gazete-ում հաստատվել է Թուրքիայի ընտրական բարձրագույն հանձնաժողովի որոշումը նախագահական ընտրություններ անցկացնելու ժամկետի հետ կապված։
Թուրքիայի ընտրական բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել, որ Թուրքիայում ժողովրդի մասնակցության առաջին նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունենալու 2014-ի օգոստոսի 10-ին, իսկ 2-րդ փուլը` օգոստոսի 24-ին:
Թուրքիայում նախագահական ընտրություններին մասնակցելու են նաեւ արտասահմանում ապրող Թուրքիայի մոտ 500 հազար քաղաքացի, որոնք իրենց ընտրությունը կատարելու են հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 3-ը:
Նշենք, որ մինչ այս Թուրքիայում նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից:




























