Մալթայի նախագահ Ջորջ Աբելան, որը Չինաստան է ժամանել՝ մասնակցելու համար ԷՔՊՈ-2010 համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը, տեղափոխվել է Շանհայի հիվանդանոցներից մեկը:
Ինչպես հաղորդել են Մալթայի տեղեկատվության նախարարությունից, իր համարում գտնվող 62-ամյա Աբելան սայթաքել է ու ընկել` վնասելով գոտկատեղի երկրորդ ողը: Բացի այդ, նա ուժեղ ցնցում է ստացել: Դեպքի մանրամասները չեն հաղորդվում: Հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Նշենք, որ Չինաստան այցելության շրջանակներում, Աբելան պետք է հանդիպեր Չինաստանի նախագահ Հու Ցզինտաոյի հետ: Հանդիպումը ստիպված են եղել հետաձգել:



























