Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելը որեւէ կերպ չի կարող խոչընդոտել քաղաքապետարանի աշխատանքին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների մասին այն հարցին, որ Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում կարող է որոշակի խոչընդոտներ առաջացնել Երեւանի քաղաքապետարանի հետագա աշխատանքների համար, Դավիթ Օհանյանն ընդգծել է, որ իրենց կուսակցի ու համախոհի նշանակումն այդ պաշտոնում որեւէ կերպ չի կարող խոչընդոտել քաղաքապետարանի արդյունավետ գործունեության իրականացմանը, որը բավականին երկար ուղի է անցել: