Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 15-ին, ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ որ Դավիթ Բեկի փողոցում՝ ՃՈ Երեւանի հաշվառման-քննական բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 61 UT 104 համարանիշի եւ «ԳԱԶ 53» մակնիշի 22 ԼՍ 135 համարանիշի ավտոմեքենաները, այնուհետեւ վերջինս կողաշրջվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի 81 VD 111 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի փականը:




























