ՀՀ նախագահը զոհաբերեց վարչապետին՝ նախանշված նպատակին չհասնելով: Նման կարծիք այսօր արտահայտել է Հայաստասնի Աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը՝ վարչապետի հրաժարականը կապելով ՄՄ-ին անդամակցելու հետ:
«Չնայած Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ կապված Եվրասիական միության հիմնադիր-երկրների թվում ներգրավվելու հետ, ռուսական լրատվամիջոցներում վարչապետի պաշտոնաթողությունից մեկ օր առաջ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ մայիսին սպասվում է Ղասախստանի, Ռուսաստանի ու Բելոռուսի միջեւ համապատասխան պայմանագրի ստորագրում: Հայաստանի մասին խոսք անգամ չի եղել»,-հայտարարել է քաղաքական գործիչը, հավելելով, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այդ օրերին Մոսկվայում է եղել:
«Չեմ բացառում, որ ղեկավարությունը կապվել է ԱԳ նախարարի հետ՝ պարզաբանելու այդ հարցում Հայաստանին անտեսելը: Կարծում եմ, որ խոսակցության ընթացքում նշվել է վարչապետի անունը՝ որպես Ռուսաստանի համար անընդունելի կերպարի»,-ասել է նա: Ըստ Շահվերդյանի՝ դա իր տրամաբանական բացատրությունն ունի, որի համաձայն՝ այն բանից հետո, ինչ Հայաստանը գերադասեց եվրասիական ինտեգրումը, Սարգսյանը, մարտի 21-ին Բրյուսելում ԵԺԿ կոնֆերանսին մասնակցելով, հայտարարել էր, որ Երեւանի համար լավագույն ուղին կլինի ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը:
«Այդ խոսքերի համար պետք էր պատասխան տալ, ու դա արվեց պաշտոնաթողության իջոցով»,-ասել է նա, հավելելով, որ ՀՀ նախագահի կողմից այդ քայլը իր հետեւից ոչ մի փոփոխության չհանգեցրեց:




























