Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներին՝ ջերմորեն շնորհավորելով Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:

«Հայ եւ եզդի ժողովուրդները միասին են եղել դարեր շարունակ՝ թե՛ ուրախության, թե՛ փորձության ժամին: Մեր նախնիները կռել են այդ միասնությունն ու եղբայրությունը նաեւ մարտի դաշտում: Այսօր մենք՝ Հայաստանի բոլոր իրավահավասար քաղաքացիներս, կերտում ենք մեր երկիրը՝ մեր ընդհանուր տունը, եւ զգալի է ձեր ներդրումն այդ հայրենանվեր գործում:

Թող նոր տարին հաջողություններ բերի ձեզ եւ ձեր ընտանիքներին՝ բացելով զարգացման ու առաջադիմության նոր հորիզոններ, եւ ավելի ամրապնդվի մեր ժողովուրդների անխզելի բարեկամությունը»,- ասվում է ուղերձում: