«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի քաղաքական դաշտում անեկդոտային զարգացում է տեղի ունեցել։ «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարել է կոալիցիայից դուրս գալու մասին։
ՕԵԿ-ը հերթական անգամ դառնում է ընդդիմություն։ Խնդիրը ՕԵԿ-ը չէ, որովհետեւ մեծ հաշվով ոչ մեկին այլեւս հետաքրքիր չէ, թե ինչ է դառնում ՕԵԿ-ը, առավել եւս, որ գրեթե բոլորի համար ՕԵԿ-ը շատ վաղուց դարձել է խիստ որոշակի մի բան։ Խնդիրն այստեղ այն է, որ ՕԵԿ-ի, այսպես ասած, ընդդիմացումներն ու իշխանացումները ուղեկցվում կամ զուգահեռվում են Հայաստանի քաղաքական կյանքում կարեւոր փուլերի հետ։ Եվ հատկապես վերջին արյունահեղությունը նկատի ունենալով՝ ըստ էության մենք այսօր իրավամբ կարող ենք հարց տալ՝ ինչ է նախապատրաստվում Հայաստանի քաղաքական դաշտում այս անգամ ՕԵԿ-ի ընդդիմացումով։ Որովհետեւ, ըստ էության, արդեն երկրորդ քաղաքական ուժն է նետվում ընդդիմության դաշտ, որ անմիջականորեն պատասխանատու է Մարտի 1-ի արյան համար։ ԲՀԿ-ից հետո այս դաշտում հայտնվում է ՕԵԿ-ը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























