Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Չարչարանքների շաբաթի Ավագ հինգշաբթիի օրը լվացել եւ համբուրել է 12 հաշմանդամի ոտքերը` երեկոյան պատարագի ընթացքում,  որն այս անգամ տեղի էր ունեցել Հռոմի հաշմանդամների վերականգնման կաթոլիկ կենտրոններից մեկում:


Այս ծեսը խորհրդանշում է Խորհրդավոր ընթրիքի մասին աստվածաշնչյան պատումը, երբ Քրիստոսը լվանում է իր աշակերտների ոտքերը` այդպիսով եղբայրական սեր եւ խոնարհություն դրսեւորելով:  


Հաղորդվում է, որ ոտնլվայի մասնակիցներիշարքում եղել են 16-86 տարեկան ութ տղամարդ եւ չորս կին: Նրանք շարքում եղել են նաեւ երեք արտասահմանցի, որոնցից 75-ամյա լիբիացի Համեդը մահմեդական էր:


Անցյալ տարի Ֆրանցիսկոսն Ավագ հինգշաբթի օրվա պատարագն անցկացրել էր Հռոմի «Կազալ դել Մարմո» բանտում, որտեղ լվացել էր 12 մանկահասակ հանցագործների ոտքերը: