Թուրքիայի Չանաքքալե նահանգի Գելիբոլուի շրջանում գտնվող 18-րդ մոտոհրաձգային բրիգադում զինամթերքի պահեստում պայթյունի հետեւանքով 17 զինվորական է վիրավորվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ապրիլի 17-ի երեկոյան, Գելիբոլուի շրջանում գտնվող 18-րդ մոտոհրաձգային բրիգադում ուսումնական կրակային դասընթացների ժամանակ դեռեւս պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի պահեստում։

Չանաքքալեի նահանգապետ Ահմեդ Չընարը հայտնել է, թե տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվել են 17 զինվորական, սակայն նրանց կյանքին լուրջ վտանգ չի սպառնում։ Նա նշել է, թե պայթյունի հետեւանքով տանկերի արկերի մի մասը գտել են 300 հեռավորության վրա։