Առաջիկա շաբաթ օրը Հայաստանում  առավելապես հյուսիսային շրջաններում, իսկ կիրակի արդեն հանրապետության տարածքի  մեծ մասում գիշերային առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Քամին հարավային է՝ 2-7 մ/վրկ., ամպրոպի ժամանակ մինչեւ 15-20 մ/վրկ. ուժգնացումներով:

«Հայպետհիդրոմետի» տվյալով` Երեւանում  շաբաթ օրը անձրեւի հավանականությունը փոքր է, կիրակի օրը՝ գիշերային առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ՝ մինչեւ 15-20 մ/վրկ. ուժգնացող քամու ուղեկցությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝  +24+26 աստիճան տաքություն:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում.  գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,

Կոտայքում.  գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,

Գեղարքունիքում. գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,

Լոռիում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+22,

Տավուշում. գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+25,

Արագածոտնի լեռներում. գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,

Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+25,

Արարատում. գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+26,

Արմավիրում. գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+26,

Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +15+20,

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+26,

Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +10+15, ցերեկը՝  +24+28,

Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ +3+8,  ցերեկը՝ +17+21,

Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +8+12,  ցերեկը՝ +20+23: