Սեւ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններին կմասնակցեն ամերիկյան մարտական դելֆիններ, այս մասին պատմել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Թոմ Լապուցան, հայտնում է «Իզվեստիան»: 

Նախկինում հաղորդվել էր, որ ապրիլի սկզբին Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ 2014 թ. ՆԱՏՕ-ի երկրների հետ ութ համատեղ զորավարժություն են ծրագրել, ներառյալ` ծովայինը: Ըստ ԱՄՆ ՌԾՈՒ-ի ներկայացուցչի` 20 դելֆինների եւ 10 ծովառյուծների մասնակցությամբ զորավարժությունները կտեւեն 1-2 շաբաթ:

Լապուցան հայտնել է, որ մարտական դելֆինները փորձարկելու են նոր հակառադար:

Հրատարակչությունը նշում է, որ բաց ծովում առաջին անգամ կարող են հանդիպել ռուսական եւ ամերիկյան դելֆինները: Աշխարհում ներկայումս կա մարտական դելֆինների նախապատրաստական երկու կենտրոն` Սան Դիեգոյի ռազմածովային բազան (ԱՄՆ) եւ Սեւաստոպոլի օվկիանոսարիումը: