Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի թաթարների եւ այլ ժողովուրդների ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր է ստորագրել, որոնք տուժել են ստալինյան բռնաճնշումներից:
«Օգտվելով առիթից, կցանկանայի տեղեկացնել գործընկերներին, որ ես Ղրիմի ղրիմթաթարական բնակչության, հայ բնակչության, գերմանացիների, հույների եւ բոլորի ռեաբիլիտացիայի մասին հրամանագիր եմ ստորագրել, որոնք տուժել են ստալինյան բռնաճնշումների ժամանակ»,-ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ նույն հրամանագրում ներկայացված են «նոր տարածքների սոցիալ-տնտեսական դասավորման» միջոցառումները, որոնք վերջին տարիներին եւ նույնիսկ տասնամյակներին փաստացի անտեսված են եղել եւ «իրավական առումով որեւէ կերպ ձեւակերպված չեն եղե,», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պուտին. Ստալինյան ռեպերսիաների ժամանակ Ղրիմում տուժել են նաեւ հայերը




























