Հայաստանը Միավորված ազգերի կազմակերպությունում նոր մշտական ներկայացուցիչ ունի:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, որոշում է կայացրել Կարեն Նազարյանին ազատել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Նախագահի այլ հրամանագրերով Զոհրաբ Մնացականյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք):




























