Բոլրիվայի բանակի ավելի քան 700 զինծառայողների հեռացրել են ծառայությունից՝ սպաների կողմից խտրականության եւ ռասիզմի դրսեւորումների դեմ բողոքի ակցիայի մասնակցելու համար: Զինվորականները պահանջել են բարելավել ծառայության պայմանները:

Բանակի ղեկավարությունը, ազատելով զինվորականներին, նրանց մեղադրել է ապստամբության դրդելու եւ զինված ուժերի պատիվն արատավորելու մեջ, հաղորդում է BBC-ին:

Բողոքի ակցիան սկսվել է ապրիլի 22-ին: Զինվորները դաշտային համազգեստով երթով անցել են Լա Պասի փողոցներով՝ կոչ անելով երկրի նախագահ Էվո Մորալեսին հանդիպել իրենց հետ: Բանակի սպաները հերքում են ռասիզմի եւ խտրականության վերաբերյալ մեղադրանքները: