Ինգուշիայում 11 մարդ է տուժել ոստիկանական պարեկակետի գնդակոծման արդյունքում: Ավելի վաղ հաղորդվում էր 7 տուժածների մասին:
Մայիսի 3-ին՝ ուշ երեկոյան, անհայտ անձը հակատանկային նռնականետից գնդակոծել է ճանապարհային ոստիկանության պարեկակետը՝ «Կավկազ» դաշնային մայրուղու եւ Նազրան-Էկաժեւո ավտոճանապարհի հատման կետում: Գնդակոծման արդյունքում 11 ոստիկաններ լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:




























