Լիտվայի իրավապահները հայտարարել են ահաբեկչության կանխման մասին, որը, երկրի դատախազության տվյալներով, պետք է Ռուսաստանում իրականացներ Լիտվայի քաղաքացուհի Էգլե Կուսայտեն:

Ինչպես նշել է դատախազ Յուստաս Լաուցյուսը, Կուսայտեն պետք է իրեն պայթեցներ ռազմական օբյեկտում: Դատարանում քննարկվում է կասկածյալի բողոքը՝ կալանքը եւս երեք ամսով երկարաձգելու մասին: Աղջիկն արդեն վեց ամսից ավելի գտնվում է կալանքի տակ:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, քննության տվյալներով, 20-ամյա աղջիկը նախապատրաստական աշխատանքներ է տարել 2009թ. հոկտեմբերի 24-ից՝ մինչեւ ձերբակալվելը: Կուսայտեն սովորել է պայթուցիկ սարքեր պատրաստել եւ պայթեցնել դրանք: Նա կապ է պահպանել ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Ադրբեջանում, Ուզբեկստանում եւ Բրիտանիայում գտնվող «արմատական իսլամիստների» հետ: