Երեկ առավոտյան, 10:30-ի սահմաններում, «Առավոտ» թերթի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես Հանրային խորհրդի և ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Աբովյան փողոցում, ԱԺՄ գրասենյակից դուրս գալուց, իր վարորդի հետ միասին փողոցն անցել է հետիոտնի համար չնախատեսված վայրում և նստելով վերջերս իրեն տրամադրված ծառայողական «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան` մեկնել նշված վայրից:
Ընդ որում, ավտոմեքենայի համարանիշները պատկանում են նախագահի աշխատակազմին: Հավանաբար այս շքեղ մեքենան տրամադրվել է հանրային կարծիքը իշխանություններին ավելի արագ հասցնելու համար:




























