Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնում, մայիսի 2-ին, քաղաքի հայկական դպրոցի հայերենի ուսուցիչներին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատվոգրեր են ստացել, հայոց լեզվի պահպանման եւ զարգացման գործում ունեցած ներդրումների, երիտասարդ սերնդին հայեցի կրթության եւ դաստիրակության արժանիքների համար:
Akhaltskha.Net-ի փոխանցմամբ՝ Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղի մայրենի լեզվի ուսուցչուհի, երկար տարիների վաստակ ունեցող Վերոնիկա Հակոբյանը սփյուռքի նախարարության անունից արժանացել է «Մայրենիի դեսպան» շքանշանին:
Արարողությանը ներկա էր նաեւ Ախալցխայի շրջանի Գամգեբելիի տեղակալ Աշոտ Մանասյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց սփյուռքի նախարարության ուշադրությունը Սամցխե-Ջավախք շրջանի մայրենի լեզվի ուսուցիչների հանդեպ, նշելով, որ մայրենիի ուսուցիչների գործը անհամեմատ կարեւոր է մեր երեխաների ապագայի համար:
ԱՀԵԿ-կենտրոնի ղեկավարության խոսքով` այս նախաձեռնությունը շատ կարեւոր է, եւ ամենայն հավանականությամբ ՀՀ սփյուռքի եւ կրթության նախարարությունների կողմից ապագայում եւս տեղի կունենան գնահատանքներ, մայրենի լեզվի ուսուցիչների հայրենանվեր մեծ գործի նկատմամբ:
Շքանշան եւ պատվոգրեր ստացած ուսուցիչները իրենց խորին շնորհակալություն են հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը: Ուսուցիչները շնորհակալություն են հայտնել նաեւ ԱՀԵԿ կենտրոնի ղեկավարությանը պատվոգրերի, շքանշանի փոխանցման եւ ուսուցիչների մեծարման երեկո կազմակերպելու գործում:




























