Այս տարի գրանցված եւ սպասվող տեղումների քանակը, որ նվազագույնն է 1982թ. ի վեր, ԿԺԴՀ-ին ուժեղ երաշտով է սպառնում: Նման կանխատեսմամբ է հանդես եկել երկրի օդերեւութաբանական վարչությունը:

Լուրջ իրադրություն է ստեղծվել երկրի մերձափնյա եւ կենտրոնական շրջաններում, որտեղ, ՑՏԱԿ տեղեկատվական գործակալության տվյալներով, արդեն տուժել են ցորենի, գարու եւ կարտոֆիլի մի քանի հազար հեկտար տարածք զբաղեցող ցանքերը: Հիշյալ տարածքներում վերջին ձնհալից` փետրվարի կեսերից մինչ ապրիլի 30-ը ընդամենը մի քանի անգամ է անձրեւ եկել: Արդյունքում չորանում են Փխենան եւ Խվանխե նահանգներում գտնվող ջրամբարները, գետերն ու լճերը, որոնց միջոցով ոռոգում է իրականացվում: 

Իշխանությունները ոռոգման համար ցանկացած միջոց գտնելու` ստորգետնյա աղբյուրներ որոնելու, ջրհորներն ու գետերի հուները խորացնելու, եւ ստացված ջուրը ծայրահեղ ռացիոնալ օգտագործելու կոչ են անում:

Փորձագետների գնահատմամբ, անբարենպաստ եղանակային պայմանները կարող են բարդացնել երկրում առկա սննդային խնդիրները: