Ընդունված է համարել, որ ամուսնությունը մարդկանց երջանիկ է դարձնում, նպաստում է նրանց առողջությանն ու երկարակեցությանը: Սակայն, ինչպես պարզվել է, շատ դեպքերում ամուսնությանը նաեւ դեպրեսիայի աղբյուր է հանդիսանում, գրում է The Telegraph պարբերականը:

Վերոնշյալի պատճառն այն է, որ երկրորդ կեսի անհամաձայնություններն ու քննադատությունը կարող է ամուսնության նկատմամբ դժգոհություն առաջացնել: Եթե այդ դժգոհությամբ պայմանավորված սթրեսը երկար է տեւում, մարդիկ կորցնում են ամուսնության «պլյուսներից» բավականություն ստանալու կարողությունը: Դա էլ հենց դեպրեսիայի հատկանիշներից մեկն է: Մասնագետները խորհուրդ են տալիս որպես հոգեբանական լարվածության դեմ պայքարի միջոց մեդիտացիա կիրառել, հաղորդում է MigNews.ru-ն:

Գիտնականներն ավելի քան 11 տարի ուսումնասիրել են ամուսնական զույգերի կյանքը: Մասնագետները գնահատել են նրանց զգացական վիճակը եւ թե ինչպես են ամենօրյա նյարդայնացնող խթաններն անդրադառնում սթրեսին ու դեպրեսիայի հնարավոր զարգացմանը: Կամավորները հոգեբանական թեստավորում են անցել ուսումնասիրության մեկնարկին, եւ ապա` 9 եւ 11 տարից անց: